Տոնական խառնաշփոթի ամենաթունդ ժամանակ, Նոր տարվա հետ կապված ծախսերին եւ խնդիրներին զուգահեռ,  գիտանականները նախազգուշացնում են մագնիսական փոթորիկների մասին: Արեգակի վրա ակտիվության այնպիսի բռնկում է սկսվել, որը կարող է նախատոնական ուրախությանը առողջական խնդիրներ հավելել:

Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության մասնագետները (NOAA), դեկտեմբերի 26-ին Արեգակի վրա  պսակի զանգվածների խոշոր ժայթքումներ են տեղի ունեցել:

Պլազմայի մասնիկները Երկիր կհասնեն դեկտեմբերի 28-ին եւ, թեեւ հարվածը սահող կլինի, կարող է ժամանակավորապես խաթարվել GPS սարքերի, ռադիոկապի եւ էլեկտրական ցանցերի աշխատանքը: G1 դասի մագնիսական փոթորիկները սպասվում են դեկտեմբերի 28-ին եւ 29-ին:

Մասնագետները նաեւ նշում են, որ բարձր լայնություններում կարելի է դիտել հյուսիսային փայլը:

Լուսատուի ակտիվությունը կապված է 11-ամյա շրջափուլի հետ. առավելագույն ակտիվության հաջորդ շրջանը 2013թ. կլինի:  Արեգակնային փոթորիկները բնութագրվում են ժայթքումներով, որոնք ուղեկցվում են էլեկտրամագնիսական կտրուկ ճառագայթմամբ:

Օդերեւութաբանական փոփոխությունների հանդեպ զգայուն մարդկանց ինքնազգացողությունը կարող է վատանալ, այդ պատճառով բժիշկները նրանց խորհուրդ են տալիս խուսափել գերծանրաբեռնվածությունից, գրում է utro.ru-ն: