Ամերիկյան Ֆլորիդա նահանգում, 80 տարեկանում սատկել է Չիտա մականունով շիմպանզեն, որը 1980-ականներին նկարահանվում էր Տարզանի մասին կինոնկարներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պրիմատների համար նախատեսված Փալմ-Հարբոր քաղաքում գտնվող Սանկոուստ արգելանոցի տեղեկություններով, Չիտան սատկել է դեկտեմբերի 24-ին երիկամային անբավարարությունից:

Արգելանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ 1932-1934-ին Տարզանի կապիկ ընկերոջ դերում խաղացած Չիտան սիրում էր մատերով նկարել, ֆուտբոլ նայել եւ երաժշտություն լսել:

«Նա մեծ հոգսեր պատճառող շիմպանզե չէր»,-ասել է արգելանոցի աշխատակիցը: Նրա խոսքով, շիմպանզեները վայրի բնության մեջ ապրում են 25-ից 35 տարի, իսկ գազանանոցներում մինչեւ 45 տարի: 

Հիշեցնենք, որ Չիտան մտել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես հնագույն պրիմատ, որը խաղացել է Տարզանի արկածների մասին ֆիլմերում: