Ճապոնիան երկար ժամանակ հավատարիմ էր մնում խիստ հակապատերազմական ​​քաղաքականությանը՝ ամրագրված իր սահմանադրությամբ, որն «ընդմիշտ» արգելում է երկրին պատերազմ վարել։ Սակայն Արևելյան Ասիայում աճող լարվածության պայմաններում երկիրը սկսել է ռազմական ներուժի լայնածավալ հզորացումը, հաղորդում է Bild-ը: Ինքնապաշտպանության ուժերը աստիճանաբար վերածվում են միջազգային խնդիրներ լուծող ժամանակակից բանակի։ Վերջին տարիներին Ճապոնիան զգալիորեն ուժեղացրել է իր զինված ուժերը։

Բացի այդ, Ճապոնիայում է տեղակայված մոտ 50.000 ամերիկացի զինծառայող՝ ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Հաջորդ տարվանից Ճապոնիան ծրագրում է հրթիռներ տեղակայել Կյուսյու, և ՀՕՊ համակարգեր՝ Յոնագունի կղզիներում, ինչպես նաև Թայվանի մոտ գտնվող Սակիսիմա կղզիներից ավելի քան 110 հազար մարդու տարհանման ծրագիր է նախապատրաստել։