Էկվադորի գործող նախագահ Դանիել Նոբոան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտնել է տեղական ընտրական հանձնաժողովը։
Նրա մրցակից Լուիսա Գոնսալեսը հայտնել է, որ կպահանջի ձայների վերահաշվարկ, հաղորդել է BBC-ն։
«Ես հրաժարվում եմ հավատալ, որ ժողովուրդը գերադասում է սուտը, քան ճշմարտությունը»,- ասել է նա նախնական արդյունքների հրապարակումից հետո։ «Մենք պատրաստվում ենք ձայների վերահաշվարկ պահանջել».
Քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի մշակումից հետո Նոբոան ստացել է ձայների մոտ 56 տոկոսը, Գոնսալեսը՝ մոտ 44։
Նոբոան իր հաղթանակը պատմական է անվանել։ «Ոչ մի կասկած չկա, թե ով է հաղթողը»,- ա ել է նա իր կողմնակիցներին։




























