Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա, հայտնում է Sky News-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրա մասին Լյուքսեմբուրգում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարների մասնակցությամբ Ուկրաինայի հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը։

«Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որ սպանությունները դադարեցվեն, պետք է առավելագույն ճնշում գործադրեն»,-հայտարարել է Կալլասը։