ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ ինքը կարող է ավտոարդյունաբերությունը ժամանակավորապես ազատել ժամանակին իր իսկ սահմանած մաքսատուրքերից, որպեսզի ավտոարտադրողներին ժամանակ տա վերակառուցելու իրենց բարդ մատակարարման շղթաները, հաղորդում է CBS News-ը։

Թրամփը Օվալաձև կաբինետում հավաքված լրագրողներին ասել է, որ ավտոարտադրողներին «մի քիչ ժամանակ է պետք»՝ Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից արտադրությունը Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար։

Ավտոարտադրողների մատակարարման շղթաները սերտորեն փոխկապակցված են այլ երկրների մատակարարման շղթաների հետ, ինչը գրեթե անհնար է դարձնում ավտոմեքենաների արտադրությունը բացառապես Միացյալ Նահանգներում:

Քանի որ ամերիկյան ավտոարտադրողներն իրենց մեքենաների մասերից շատերը գնում են հիմնական առևտրային գործընկերներից, որոնց թվում՝ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից, փորձագետներն ասում են, որ ամբողջովին ամերիկյան արտադրության մեքենա գոյություն չունի: