Այդ հայտարարությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այդ արտահայտությունն անողն անձամբ ինձնից ներողություն է խնդրել, երբ ինձնից իմացել է ճշմարտությունը»,- նշեց Շահրամանյանը։

Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյանը նշել էր, թե Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ, քան ստորագրեր Արցախի լուծարման համաձայնագիրը։