«Տիտանիկից» մնացած հնությունների ընդարձակ հավաքածուի տերը մտադիր է 5500 մասունքներ մեկ լոտով աճուրդի հանել: Աճուրդը կայանալու է 2012թ. եւ նվիրված է լինելու լեգենդար նավի կործանման 100-ամյա տարելիցին:
Հավաքածուի մեջ հայտնվել են թանկարժեք հախճապակի, նավի մետաղի կտորներ եւ նավի որոշ մնացորդներ: Բոլոր իրերը նախնական գնահատվում են 189 միլիոն դոլար:
Աճուրդը կայանալու է 2012թ. ապրիլի 1-ին Նյու Յորքում: Սակայն արդյունքները չեն հաղորդվելու ընդհուպ մինչեւ ապրիլի 15-ը: Աճուրդի կազմակերպիչը Guernsey`s աճուրդային տունն ու Premier Exhibitions թանգարանային կազմակերպությունն են, հաղորդում է Associated Press-ը:
Դատարնի վճռով «Տիտանիկ» նավն ու բոլոր իրերը «միջազգային հարստություն» են: հավաքածուն թույլատրվել է վաճառել մեկ ընդհանուր լոտով եւ այնպես, որ ցանկացողները կարողանան տեսնել մասունքները:




























