Ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգի Լանկաստերի քաղաքապետն առաջարկել է անօթեւաններին ապահովել թմրամիջոցների իրենց ցանկացած քանակությամբ, որպեսզի ազատվեն նրանցից, գրել է New York Post թերթը։
«Ես ուզում եմ նրանց անվճար ֆենտանիլ տալ… Ես ուզում եմ նրանց տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են… Անկեղծ ասած՝ ես կցանկանայի, որ նախագահը մեզ համար մաքրում կազմակերպի: Որովհետեւ մենք իսկապես պետք է ազատվենք այդ մարդկանցից»,- մեջբերել է թերթը Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսի խոսքերը:
Փերիսը հայտնել է, որ բոլոր անօթեւանների մոտ կեսը ազատ արձակված հանցագործներ են, որոնք, ըստ նրա, կատարում են հանցագործությունների մեծ մասը քաղաքում:
Նշվել է, որ Փերիսին պաշտոնանկ անելու համար սկսված ստորագրահավաքը մինչ այժմ հավաքել է անհրաժեշտ 20 հազար ստորագրությունների 6 տոկոսը։




























