Եթե ​​Ռուսաստանը դադարեցնի կրակը, մենք պատրաստ ենք նստել, խոսել և անցնել պատերազմին վերջ տալու հաջորդ քայլերին։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամեն ինչի շուրջ հնարավոր չի լինի արագ պայմանավորվել։ Մենք 12 տարի պայքարում ենք, դա արդեն պատասխան է, թե արդյոք հնարավոր է ընդհանուր առմամբ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Հռետորական հարց է՝ հնարավո՞ր է արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Ոչ։ Առանց Մոսկվայի վրա ճնշման դա անհնար է»,-ըստ УНИАН-ի՝ նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ցանկանում է արագ, արդար խաղաղություն իր համար և անվերապահ զինադադար՝ որպես դրա առաջին քայլ։