Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը չի հաստատել օրենսդրական փոփոխությունները, որոնք կարող են փաստացի հանգեցնել երկրում Էստոնիայի ուղղափառ քրիստոնեական եկեղեցու արգելքին: Դրա մասին հայտնել է ERR ազգային պետական հեռուստառադիոպորտալը։
Ըստ երկրի ղեկավարի՝ եկեղեցիների և ծխերի մասին օրենքում խորհրդարանի անդամների ընդունած փոփոխությունները չեն համապատասխանում Բալթյան հանրապետության սահմանադրությանը։
«Օրենքում կատարված փոփոխություններն իր ներկա տարբերակով հակասում են Սահմանադրության 40-րդ, 48-րդ և 11-րդ հոդվածներին՝ անհամաչափորեն սահմանափակելով միավորումների և կրոնի ազատությունը»,-շեշտել է Կարիսը։ Նախագահն անհրաժեշտ է համարում օրինագիծը խորհրդարանում վերանայելն ու երկրի սահմանադրությանը համապատասխանեցնելը։





























