Սուրբ Ծնունդի եւ ծննդյան 48-ամյակի կապակցությամբ Անջելինա Ջոլին նվիրել է Բրեդ Փիթին ջրվեժ եւ դրա հարակից հողակտորը, որոնք գտնվում են Կալիֆորնիայում:Ինչպես հայտնում է NEWSru.com-ը` հղում անելով The New York Post թերթին, Ջոլին որոշել է այդպիսի նվեր անել Փիթին, ում հետ նրանք դաստիարակում են վեց երեխա, իմանալով նրա` ճարտարապետության նկատմամբ ունեցած սիրո մասին:
Դերասանը նախատեսում է ադ հողատարածքում կառուցել տուն, որի նախագիծը կմշակի ինքնուրույն. «Բրեդը երազել է տան մասին, որտեղից կլսվեր ջրվեժի ձայնը: Նա միշտ երազել է կառուցել տուն սեփական նախագծով», - նշում է թերթը: «Նկարահանումները ֆիլմերում իմ աշխատանքն է, իսկ ճարտարապետությունը` իմ կիրքը», - խոստովանել է դերասանը:




























