Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ իր երկիրը «չի վաճառվում», երբ նրանք՝ մաքսատուրքերի և Կանադայի ինքնիշխանության շուրջ լարվածության ֆոնին հանդիպել են Սպիտակ տանը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Օվալաձև աշխատասենյակում իրենց հանդիպման ժամանակ Թրամփը վստահեցրել է նորընտիր Քարնիին, որ դա «հրաշալի ամուսնություն» կլինի, եթե Կանադան համաձայնի ՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու վերաբերյալ բազմիցս հնչեցրած իր կոչերին։
Սակայն Քարնին անտեսել է Թրամփի առաջարկները՝ ընդգծելով. «Կան վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում... Այն չի վաճառվում։ Եվ երբեք էլ չի վաճառվի»։
Երկու առաջնորդների հանդիպումը սկսել է փոխադարձ ջերմ խոսքերով, ընդ որում՝ Թրամփը գովաբանել է Քարնիին, որի լիբերալ կուսակցությունը առաջատար էր հարցումներում, « պատմության մեջ քաղաքականություն ամենամեծ վերադարձներից մեկի համար, գուցե իր վերադարձից էլ մեծ»։ Սակայն, չնայած նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատել սակագները վերացնող առևտրային համաձայնագրի ուղղությամբ, ակնհայտ է դարձել, որ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի։
60-ամյա լիբերալ առաջնորդը հաղթել է Կանադայի ընտրություններում՝ խոստանալով մրցակցել հանրապետական Թրամփի հետ և զգուշացնելով, որ հյուսիսամերիկյան հարևանների միջև կապերը երբեք նույնը չեն լինի։
78-ամյա Թրամփը խոշոր առևտրային պատերազմ է սկսել Կանադայի հետ իր սահմանած մաքսատուրքերի պատճառով՝ միաժամանակ բազմիցս կոչ անելով ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակցին և խոշոր առևտրային գործընկերոջը դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։





























