Կանադայի վարչապետ Մարկ Քարնին միանգամայն շվարած և դժգոհ տեսք է ունեցել, երբ Դոնալդ Թրամփը կտրուկ ընդհատել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ զրույցը, նախքան Քարնին կհասցներ պատասխանել, գրում է Sky News-ը։
Քարնին լսել է Թրամփի երկար պատասխանը ըստ որի՝ ԱՄՆ-ը ռազմական առումով միշտ կպաշտպանի Կանադան, և խնդիրը փողը չէ, բայց ինչո՞ւ է ԱՄՆ-ը տարեկան 200 միլիարդ դոլարով սուբսիդավորում Կանադային. դժվար թե դա շարքային ամերիկացի հարկ վճարողի սրտով լինի:
Հանուն արդարության պետք է ասել, որ թեև Քարնիին պատասխանելու հնրավորություն չտրվեց, բայց ակնհայտ էր, որ Կանադայի վարչապետը համաձայն չէ Թրամփի ասածների հետ, նշում է բրիտանական լրատվամիջոցը։
Նա բազմիցս ընդգծել է, նաև՝ այս հանդիպման ժամանակ, որ Կանադան Միացյալ Նահանգների հիմնական հաճախորդն է, և նրանց տնտեսական հարաբերությունները օգուտ են բերում երկու երկրներին էլ։
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տանը տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի և Կանադայի առաջնորդների միջև։





























