Սաուդյան Արաբիայում ծնողը վաճառում է սեփական որդուն: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը` վկայակոչելով Sharq թերթը, Նասեր ալ-Շահրին համապատասխան հայտարարությունը տեղադրել է Facebook-ի իր էջում, որդուն գնահատելով 20 մլն դոլար:
Վաճառքի շնորհիվ հայրը հույս ունի «հաղթել աղքատությանը»: Նա պնդում է, որ նման ծայրահեղ քայլի է գնացել միայն այն բանից հետո, երբ «իր առջեւ փակվել են բոլոր դռները»:
Նասերը վստահ է, որ վաճառելով որդուն, նա կկարողանա «արժանապատիվ կյանք» ապահովել կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների համար:




























