Ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայը, որը համարվում է միջազգային հարաբերություններում նեոլիբերալիզմի տեսության հիմնադիրներից մեկը, «փափուկ ուժի» հայեցակարգի հեղինակը, մահացել է 88 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցը։
«Հարվարդի պատվավոր պրոֆեսոր Ջոզեֆ Նայը, որի գաղափարները միջազգային հարաբերություններում իշխանության բնույթի մասին ազդել են քաղաքական գործիչների, գիտնականների եւ ուսանողների սերունդների վրա եւ նրան շնորհել աշխարհի ամենահայտնի քաղաքական մտածողներից մեկի համբավը, մահացել է 88 տարեկան հասակում», - նշել են ուսումնական հաստատությունում:
Նայը վեց տասնամյակ, լինելով Հարվարդի պրոֆեսոր, զարգացրել է «փափուկ ուժի» եւ նեոլիբերալիզմի հայեցակարգը, նշել է դպրոցը։
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի (1993-2001) օրոք Նայը զբաղեցրել է պաշտպանության նախարարի օգնականի եւ Ազգային հետախուզության խորհրդի նախագահի պաշտոնը։ 1995-2004թթ. եղել է Հարվարդի Կառավարման դպրոցի դեկան։ Նրա մշակած «փափուկ ուժի» հայեցակարգը ենթադրում է առանց ռազմական ուժի եւ հարկադրանքի մեթոդների կիրառման իրենց նպատակներին հասնելու պետությունների կարողություն:



























