Բրիտանական մետեոբյուրոն եւ տարբեր կոմունալ ծառայություններ հունվարի 5-ին հայտնում են, որ Մեծ Բրիտանիա է վերադարձել ուժեղագույն քամի, որը սպառնում է վերաճելու ուժգին հեղեղներով նոր փոթորիկների:
Ամբողջ երկրով մեկ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:
Մեծ Բրիտանիայի մետեոբյուրոն նախազգուշացնում է, որ մոտակա օրերին քամին կպահպանվի, իսկ այսօրվա ընթացքում ավելի կուժգնանա, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ հարավային Անգլիայի տարածաշրջանի մեծ մասում առկա է հորդ անձրևների վտանգը:
Հունվարի 3-ին քամու պատճառով, որի պոռթկումները հասնում էին ժամում 150կմ, մահացել է 2 մարդ:
Առայժմ օդանավակայաններն աշխատում են սովորական օրակարգով, սակայն ճանապարհային ծառայությունները կոչ են անում զգույշ լինել:
Շոտլանդիայի բազմաթիվ շրջաններում մայրուղիների եւ կամուրջների վրա ներմուծվել են արագության սահմանափակումներ:
Երկրում փոթորիկներ լինելու դեպքում հնարավոր է դադարեցվեն երկաթուղիների աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























