Մեքսիկայի հյուսիսում գտնվող բանտերից մեկի բանտարկյալների միջեւ տեղի ունեցած դաժան բախման հետեւանքով նվազագույնը 30 մարդ զոհվել է, 13-ը` վիրավորվել:
Բախումը տեղի է ունեցել Ալտամիրա վարչական տարածքի ուղղիչ հաստատությունում (Տամաուլիպաս նահանգ):
Զանգվածային բախումը հրահրել են բանտարկյալների հակառակորդ խմբերը, որոնք ինքնաշեն դանակներ են գործածել: Կարգը հաստատելու համար բանտի վարչակազմը ստիպված է եղել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հրավիրել, հունվարի 5-ին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























