Մայիսի 18-ին՝ 10:00-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Հռոմի Լեւոն XIV պապը կանցկացնի պատարագ՝ նվիրված իր պապականության (գահակալության) սկզբին, հաղորդում է Vatican News-ը։
Մայիսի 10-ին Հռոմի պապը կհանդիպի կարդինալների հետ, իսկ կիրակի՝ 11-ին, նա Բազիլիկի կենտրոնական լոջիայից կկարդա Աստվածածնին ուղղված Regina Caeli աղոթքը։ Մայիսի 12-ին նախատեսվում է հանդիպում միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ, որոնք վերջին շաբաթներին հավաքվել են Հռոմում՝ լուսաբանելու համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից մինչև Կոնկլավը տեղի ունեցած իրադարձությունները։
Մայիսի 16-ին նախատեսված է հանդիպում դիվանագիտական կորպուսի (առաքելությունների ղեկավարների) հետ, իսկ երեքշաբթի՝ մայիսի 20-ին, Հռոմի պապ Լեւոնը ոտք կդնի Սուրբ Պողոսի պապական տաճարի պարսպից դուրս։




























