Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքում դեկտեմբերի 31-ին միջադեպ է գրանցվել. բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ Ամանորը նշել ցանկացող երիտասարդների միջեւ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Այդ օրը երեկոյան երիտասարդները հավաքվել են «Քաղաքապետարանի այգի» կոչվող վայրում` ուրախանալու եւ միասին ժամանակ անցկացնելու համար: Ոստիկանները կոպիտ ձեւով միջամտել են, արդյունքում ծեծկռտուք է սկսվել,  ու երիտասարդներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այնուհետեւ Սաբիրաբադի Ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալը` Ռաուֆ Մեջիդովը, սկսել է հայհոյել եւ վիրավորել երիտասարդներին: Նրանցից մեկը` Դիլավեր Բաբաշովը, պահանջել է դադարեցնել, ինչի համար էլ նրան դաժան ծեծի են ենթարկել: Այժմ երիտասարդը գտնվում է հիվանդանացում: 

Թերթը նաեւ գրում է, որ, ականատեսների տեղեկացմամբ, ոստիկանների մեծ մասը հարբած է եղել, այդ թվում` ղեկավար անձինք, սակայն բնակչությանը արգելել են նշել տոնը: Դրանից հետո Սաբիրաբադ քաղաքի բոլոր վայրերում հավաքված բնակչությանը բռնի ձեւով ցրել են: