Հունվարի 6-ին, ժամը 10.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Կարին գյուղի թիվ 12 փողոցում այրվում է վագոն֊տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.05-ին, մարվել` 12.35-ին: Մասամբ այրվել է Ֆրունզիկ Հակոբյանին պատկանող վագոն-տնակը (15 քմ):



























