Ամերիկյան Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի բնակիչ Մայքլ Գարլենդը պատմել է, որ մտածել է, թե սա կատակ է, երբ հայտնաբերել է, որ շահել է տարեկան 25 000 դոլար ցմահ վիճակախաղի մրցանակ, հաղորդում է UPI-ն։

Գարլենդը Միչիգան նահանգի վիճակախաղի ներկայացուցիչներին հայտնել է, որ ապրիլի 28-ին առցանց գնել է «Հաջողակ ողջ կյանքի համար» վիճակախաղի տոմս։

«Ես արդեն մի քանի տարի է, ինչ խաղում եմ «Հաջողակ ողջ կյանքի համար» վիճակախաղը և միշտ տոմսերը գնում եմ առցանց, - ասել է Գարլենդը։ - Երբ վիճակախաղից մրցանակ ստանալու մասին էլեկտրոնային նամակ տեսա, մուտք գործեցի իմ հաշիվ և մտածեցի, որ ինձ հետ կատակում են, երբ տեսա իմ հաշվի մնացորդը։ Միայն այն բանից հետո, երբ զանգահարեցի վիճակախաղի գրասենյակ և հաստատեցի մրցանակի ստացումը, հավատացի, որ իսկապես շահել եմ։ Մինչև հիմա այնպիսի զգացողություն ունեմ, կարծես երազում եմ ապրում»։

Շահողը նշել է, որ իր շահումի մի մասը կծախսի ճամփորդության վրա, իսկ մնացածը՝ կխնայի։