Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում ԱՄՆ-ի ազգային շահերին և հույս ունի, որ ՌԴ շահերին նույնկերպ կվերաբերվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացիները, ամերիկյան ժողովուրդը և ամերիկյան ղեկավարությունը, ներառյալ նախագահը, ունեն իրենց ազգային շահերը, և մենք դրան հարգանքով ենք վերաբերվում։ Ելնում ենք նրանից, որ մեզ էլ նույնկերպ կվերաբերվեն», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։





























