Ստամբուլում 6-ամսյա վերանորոգումից հետո հունվարի 8-ին առաջին պատարագի հետ միասին վերաբացվել է Շիշլիում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Շիշլիի հայկական եկեղեցու վերաբացմանն ու պատարագին մասնակցել են Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը:

Արք. Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Շիշլիի քաղաքապետին` եկեղեցին քաղաքապետարանի միջոցներով վերանորոգելու համար, որից հետո օրվա խորհրդի համար Շիշլիի եւ Մյունխենի քաղաքապետերին է հանձնել հատուկ նվերներ: