Չինաստանում` Պեկինի շրջակայքում, դինոզավրերի բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել: Չինաստանի երկրաբանական գիտությունների համալսարանի գիտնականները հետքերը հայտնաբերել են 2011թ. հուլիսին Գույհուամու շրջանում` պեկինյան Յանցին կալվածքում:

Հետազոտությունները պարզել են, որ հետքերը պատկանում են 140-150 մլն տարի առաջ այդ շրջանում բնակված  յուրյան ուշ դարաշրջանի դինոզավրերին, հաղորդում է «Սինհուա»-ն:

Գիտնականների ենթադրությունների համաձայն` հետքերը թողել են թերոպոդամները (գիշատիչ մողեսներ), օրնիթոպոդամները եւ թիրեոֆորամները (խոտակեր թռչնակերպ դինոզավրեր), եւ, ամենայն հավանականությամբ, զաուրոպոդամները (չորքոտանի խոտակեր դինոզավրեր):

Այդ տարածաշրջանում դինոզավրերի հետքեր հայտնաբերվել են առաջին անգամ: