ԱՄՆ-ի ավտոմեքենաների մայրաքաղաքում` Դեթրոյթում, այսօր` հունվարի 9-ին, բացվել է աշխարհի ամենահեղինակավոր ավտոցուցահանդեսներից մեկը` Հյուսիսամերիկյան միջազգային ավտոշոուն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ավտոշոուի կազմակերպիչները խոստանում են ավելի քան տասնյակ համաշխարհային պրեմիերաներ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից: Ամերիկյան «խոշոր եռյակը» (General Motors, Ford եւ Chrysler) մտադիր է հերթական անգամ ցույց տալ, որ ԱՄՆ-ի ինդուստրիան կարող է «դիմադրել» ասիական եւ եվրոպական բրենդներին:

Դեթրոյթի ավտոցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունվարի 22-ը: