Երգչուհի Ջուսն այս պահի դրությամբ մտադիր չէ ամուսնանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին` անդրադառնալով տարածված խոսակցություններին, թե ինքը պատրաստվում է ամուսնանալ: Ավելին`  նրա խոսքով` ամուսնության համար պոտենցիալ թեկնածու էլ չկա: Մյուս կողմից էլ, Ջուսի խոսքով, չես իմանա, թե վաղը ինչ կարող է պատահել:

«Ես ինձ չեմ պատկերացնում ամուսնացած: Վախենում եմ ամուսնությունից, որովհետեւ ամբողջ կյանքդ փոխվում է, մի քիչ վախենալու է»,- նշեց երգչուհին: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նա անկեղծացավ եւ պատմեց, որ ընկեր չունի: Նրա խոսքով` իր կյանքում նորությունն այն է, որ շուտով կթողարկվի նոր «գժական» տեսահոլովակ: