Մոսկվայում ենթամերձարեւադարձային գիշերներ են,- իր Telegram-ալիքում հայտնել է ռուսական «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերին ջերմաչափը ցույց է տվել +20,4, ժամը 03:00-ին եղել է ուղիղ +20, իսկ առավոտյան նվազագույն ջերմաստիճանը եղել է +19,2, Բալչուգում՝ +19,6, Ստրոգինոյում՝ +20,1։

Համաձայն օդերեւութաբանական վիճակագրության՝ ՎԴՆԽ-ի գլխավոր օդերեւութաբանական կայանում կանոնավոր չափումների ողջ պատմության ընթացքում մթնշաղին այսքան տաք չի եղել։

Մայիսի 27-ի գիշերային ջերմային ռեկորդը մինչ այժմ պատկանում է հեռավոր 1958թ., երբ Ռուսաստանի մայրաքաղաքում +18,5 էր։ 67-ամյա ռեկորդը գերազանցվել է, նշել է Լեուսը։

Նման ջերմաստիճանները գիշերվա համար նորմից բարձր են 10 աստիճանով եւ համապատասխանում են ենթամերձարեւադարձային Սոչիի ամառայի նորմին։