Չիլիի կենտրոնական շրջաններում հունվարի 9-ին գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Այն խուճապ է առաջացրել մայրաքաղաք Սանտյագոյում: Բնակիչները վախից լքել են իրենց տները եւ դուրս եկել փողոց:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Չիլին գտնվում է Խաղաղօվկիանոսյան  «հրե գոտու» տարածքում, որտեղ գրանցված է աշխարհի ընդերքի շարժման ավելի քան 85 %-ը: 2010 թվականի փետրվարի վերջին Չիլիում տեղի ունեցած 8,5 բալանոց երկրաշարժի եւ նրան հետեւած ցունամիի պատճառով զոհվել է ավելի քան 500 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: