Վերջին մի քանի օրերին Հնդկաստանում տուբերկուլյոզից վարակման 12 դեպք է հայտնաբերել, որի շտամը կայուն է բոլոր դեղամիջոցների դեմ:
Ինչպես հայտնում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով Wired.com-ը, Մումաբիի բժիշկները շտամն անվանել են «TDR» - Totally Drug-Resistant (դեղամիջոցներին լիակատար դիմակայուն): Նշվում է, որ տվյալ պահին հնդկակակն քաղաքների մեծ մասում հնարավորություն չկա վտանգավոր վարակի հայտնաբերման համար, ուստի արձանագրված դեպքերը կարող են միայն այսբերգի գագաթը լինել:
Հիմքեր կան կարծելու, որ տուբերկուլյոզի բուժման համար հիվանդները անհամարժեք թերապիա են ստացել, ներառյալ սխալ դեղամիջոցների նշանակումը, ինչը կարող է հանգեցնել լիակատար դեղային դիմակայունության: Փորձագետների խոսքով, տուբերկուլյոզի ակտիվ վարակով մեկ մարդ կարող է վարակել եւս 15-ին: Մասնագետները չեն բացառել TDR-ի տարածումը ողջ աշխարհում:



























