Հնդկաստանի հյուսիսում ցրտահարության զոհերի թիվը հասել է 139-ի:

«Հինդուստան թայմ» թերթը գրում է, որ Ջամու եւ Քաշմիր նահանգներում ուժեղանում է «սառցե դարաշրջան»: Քաշմիրում ձմռան ընթացքում օդի ջերմաստիճան հասել է -11 աստիճանի:

Ցուրտ եղանակի եւ տեղումների հետեւանքով խախտվել է բնականոն կյանքը նաեւ Խիմիչալ-Պրադեշ եւ Ուտարաքխանդ նահանգում: Ուժեղ մառախուղի հետեւանքով, հետաձգվել են թռիչքները: Տեղական օդանավակայաններում հավաքվել է ավելի քան 100 ուղեւորներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: