ԱՄՆ-ում ձերբակալվել է շտապօգնության բժիշկը` հիվանդի բռնաբարության համար, ով անգիտակից վիճակում է եղել:

22-ամյա ամերիկուհին կորցրել է գիտակցությունը ամանորյա երեկույթի ժամանակ, իսկ ուշքի է եկել շտապօգնության մեքենայում սեքսուալ բռնության պահին: Ընդ որում, զոհը չի էլ կարողացել շարժվել, քանի որ կապված է եղել շարժասայլակին, հաղորդում է CBS News-ն:

Բռնաբարողը բժիշկը Մարք Փաուելն է: Ներկա պահին նրան ազատ են արձակել 25 հազար դոլար գրավի դիմաց: Հայտնի է, որ ավտոմեքենայում այդ պահին գտնվել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, սակայն նա կապ չունի հանցագործության հետ, հաղորդում է  NEWSru.com-ը: