ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանի՝ ներմուծման մաքսատուրքերը կասեցնելու որոշումը կարող է երկրին արժենալ 2 տրիլիոն դոլարի կորուստ առաջիկա 10 տարիների ընթացքում, գրդում է Bloomberg-ը՝ հղում անելով տնտեսագետների գնահատականներին։
«Բյուջեի եկամուտները կարող են նվազել 2 տրիլիոն դոլարով 10 տարվա ընթացքում», -ըստ գործակալության՝ նշված է Եյլի համալսարանի բյուջետային լաբորատորիայի վերլուծության արդյունքներում։
«Եթե ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանի որոշումն ուժի մեջ մնա, այն կվերացնի սակագները, որոնք Goldman Sachs Group-ի և Citigroup-ի գնահատմամբ տարեկան մոտ 200 միլիարդ դոլար կապահովեին», -նշված է զեկույցում։
ԱՄՆ միջազգային առևտրի դաշնային դատարանը չորեքշաբթի արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը՝ պնդելով, որ նա չարաշահել է իր նախագահական լիազորությունները։ Դատարանն արգելափակեց ոչ միայն ապրիլի 2-ին Թրամփի հայտարարած 185 երկրներից և տարածաշրջաններից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, այլև ավելի վաղ մաքսատուրքեր էր սահմանել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքերի նկատամամբ։ Միաժամանակ, դատարանի որոշումը չի տարածվել ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի, պողպատի և ալյումինի մատակարարման սակագների վրա։
Հինգշաբթի ԱՄՆ վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել է մաքսատուրքերի սառեցման որոշումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է այս գործը հասցնել երկրի Գերագույն դատարան։





























