Գրետա Թունբերգը և ևս 11 ակտիվիստ նավով մեկնել են Գազա՝ իսրայելական շրջափակումը ճեղքելու նպատակով։

«Ազատության նավատորմի» կոալիցիայի անդամների ղեկավարած Madleen առագաստանավն արդեն ճամփա է ընկել Իտալիայի հարավից՝ Սիցիլիական Կատանիա նավահանգստից, հաղորդում է Euronews-ը։

Նրանք կփորձեն հասնել Գազայի հատվածի ափեր՝ օգնություն հասցնելու և միջազգային հանրության ուշադրությունը մարդասիրական ճգնաժամի վրա հրավիրելու նպատակով։

«Այն պահին, երբ այլևս չենք փորձում, կորցնում ենք մեր մարդկայնությունը։ Որքան էլ վտանգավոր է այս առաքելությունը, ամենևին այնքան վտանգավոր չէ, որքան՝ աշխարհի լռությունը ուղիղ հեռարձակվող ցեղասպանության առջև»,- հայտարարել է Թունբերգը։