Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել ավելացնել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին տրամադրվող արտակարգ օգնությունը և «անհապաղ բավարար մարդասիրական օգնություն տրամադրել և ապահովել դրա անվտանգ բաշխումը» տարածաշրջանում։
Իսրայելի առաջնորդի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կաբինետի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Իսրայելի անվտանգությունն ու գոյության իրավունքը Գերմանիայի պետական վարդապետության մասն են կազմում, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Նա կրկնել է, որ «դաշնային կառավարությունը շարունակում է բանակցային երկու պետությունների լուծումն իբրև իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ համակեցության լավագույն հնարավորություն դիտարկել»։





























