Հնդկաստանում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Նախնական տվյալներով  նվազագույնը 13 մարդ է զոհվել, 10-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

23 ուղեւորներով ավտոբուսը Ութարահանդ Դեհրադուն քաղաքի վարչական կենտրոնից ուղեւորվել էր Բադկոտ քաղաք եւ 50 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Նախնական վարկածով վթարի պատճառը թանձր մառախուղն է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Հինդու» թերթին: