Միջտարածաշրջանային կապը նշանակալի դեր է խաղում մեր երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության զարգացման և ամրապնդման գործում։ Այս մասին Երևանում հունիսի 6-ին կայացած հայ-ռուսաստանան 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Մեր մարզում ապրում և աշխատում է ավելի քան 5000 հայ, հաջողությամբ գործում են հայկական ազգային-մշակութային համայնքներ։ 2024 թվականին Իրկուտսկի մարզի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 2,8 անգամ՝ 2023 թվականի համեմատ։

Մենք ակնկալում ենք Իրկուտսկի մարզի և Հայաստանի միջև զբոսաշրջային հոսքի զարգացում», - նշել է նա։

Կոբզևն առաջարկել է մշակել ամառային շրջանում Իրկուտսկի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն գործարկելու հարցը։