Գրացի տեխնիկական համալսարանի գիտնականները Էռնստ Թոմաշի գլխավորությամբ պարզել են, որ ավտոմեքենաների առջևի արգելակային լույսերով հագեցումը կարող է էապես բարելավել ճանապարհային անվտանգությունը։ Աշխատանքը հրապարակվել է Vehicles հանդեսում։

Առջևի արգելակային լույսը կարող է հատկապես օգտակար լինել հանդիպակաց մոտեցող վարորդների և խաչմերուկին կողքից մոտեցող ավտոմեքենաների համար։ Այն տեսողական ազդանշան է տալիս.  ավտոմեքենան արգելակում է, կամ պատրաստվում է շարժվել, երբ ազդանշանն անջատվում է։ Դա ճանապարհային մյուս մասնակիցներին հնարավորություն է տալիս ավելի արագ արձագանքել, ինչը կրճատում է արգելակման հեռավորությունը և նվազեցնում վթարի վտանգը։

Առջևի արգելակային ազդանշանները կանաչ լույս են արձակում՝ հետևի մասում գտնվող սովորական կարմիր լույսերի հետ շփոթությունից խուսափելու համար։ Դրանք հեշտությամբ ներկառուցվում են թափքի մեջ և կարող են մատչելի գնով տեղադրվել նույնիսկ արդեն իսկ գոյություն ունեցող ավտոմեքենաների վրա։

«Այդ ազդանշանը կարող է զգալիորեն կրճատել մյուս վարորդների արձագանքի ժամանակը, -պարզաբանում է Էռնստ Տոմաշը։ -Իսկ դա ուղղակիորեն ազդում է անվտանգության վրա»։

Քանի որ Սլովակիայում դաշտային փորձի ժամանակ առջևի արգելակային լույսերով ավտոմեքենաներն օգտագործվել են միայն իրական պայմաններում, հետազոտողները մոդելավորում են անցկացրել։ Սկզբում նրանք մանրամասնորեն վերակառուցել են 200 վթար, ապա վերստեղծեցին դրանք՝ ավելացնելով ևս մեկ գործոն՝ առջևի արգելակային լույսը։ Երբ ​​մոդելավորման մեջ լույսը վարորդի համար տեսանելի էր գլխավոր ճանապարհից, նրան արագ արձագանքման ավելի քիչ ժամանակ էր ընձեռվում։

Վերլուծությունը պարզել է, որ առջևի արգելակային լրացուցիչ լույսը կարող էր կանխել բախումների 7,5%-ից 17%-ը՝ կախված մասնակիցների արձագանքի ժամանակից։ Դեպքերի մինչև մեկ քառորդ մասում հնարավոր կլինի նաև նվազեցնել հարվածի ուժը, և, հետևաբար, ստացված վնասվածքների ծանրությունը։

Չնայած տեխնոլոգիայի պարզությանը և ցածր գնին, այն դեռևս ժողովրդականություն չի վայելում։ Գիտնականներն ընդգծում են, որ առջևի և կողային արգելակային լույսերի տեղադրումը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգությունը։ Նրանք ավտոարտադրողներին կոչ են անում ավելի ակտիվորեն սկսել զարգացումը արտադրության մեջ ներդնելը։