Ամերիկյան ոստիկանությունը ոչ մի նոր բան չի գտել հայտնի ամերիկացի դերասանուհի Նատալի Վուդի 1981-ի նոյեմբերի 29-ին, մահվան հանգամանքներն ուսումնասիրելիս:Հետաքննությունը նախկինի նման հիմնվում է այն վարկածի վրա, ըստ որի դերասանուհու մահը դժբախտ պատահարի արդյունք է:
«Ներկայումս մենք նախկինի պես համարում ենք, որ նրա մահը դժվախտ դեպք էէր: Մենք ոչինչ չեն գտել, որը թույլ կտար խոսել հակառակի մասին»,-«Լոս Անջելես թայմս» թերթին հայտնել է Լոս Անջելեսի մարզի ոստիկանության քրեական բաժնի ղեկավար Ուիլյամ Մաքսուինին:
Նատալի Վուդը (Նատալյա Զախարենկո) ռուսաստանցի էմիգրանտների դուստր է, ով հայտնի է դարձել նկարահանվելով «Վեսթսայդյան պատմություն» եւ «Մեծ մրցավազք» ֆիլմերում: Ըստ իրավապահների, նա խեղդվել է Սուրբ Կատալինա կղզու մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ:
2011-ին նոր տեղեկատվության ի հայտ գալու հետ կապված, ոստիկանությունը վերսկսել է քննությունը, սակայն նոր ոչինչ չի գտել: Իսկ նոր տեղեկությունը ներառված է եղել այն նավի հրամանատարի գրքում, որտեղ գտնվել է դերասանուհին մահից առաջ:
Ջրից սարսափելի վախեցող դերասանուհին լքել է նավը, որի վրա եղել են նրա ամուսին Ռոբերտ Վագներն ու իրենց ընկեր, դերասան Քրիսթոֆեր Ուոքենը: Երկուսն էլ կասկածվել են հանցագործության մեջ, սակայն հետագայում այդ կասկածները հանվել են:
Հարցաքննության ժամանակ, Քրիսթոֆեր Ուոքենը պատմել է, որ նավի վրա վեճ է տեղի ունեցել: Ամուսինը մեղադրել է Վուդին, որ նա հազվադեպ է լինում տանը եւ մեծ վնաս է պատճառում իրենց ընտանեկան կյանքին: Սկզբում Ուոքենը պաշտպանել է Նատալիին, սակայն հետո զգալով, որ միջամտում է ընտանեկան վեճին, դուրս է եկել մաքուր օդ շնչելու: Վերադառնալուց հետո, իրեն թվացել է, որ կողմերը հարթել են հակամարտությունը:
Իսկ ահա Վագները հերքել է, որ որեւ վեճ է եղել, ընդգծելով, որ իրենց մեջ միայն քաղաքական թեմայով քննարկում է եղել, որի ժամանակ Նատալին ասելով, թե հոգնած է, գնացել է քնելու: «Երբ գիշերը գնացի նրան համբուրելու, նա արդեն չկար»,-ասել է նա ոստիկանությանը:



























