Բրազիլիայի «Ֆլամենգո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի մասնակցի Լիբերտադորեսի գավաթի առաջիկա հանդիպմանը, եթե ակումբը ամբողջությամբ չվճարի իր աշխատավարձը, հաղորդում է Globoesporte-ը։
2011թ. դեկտեմբերին 31-ամյա Ռոնալդինյոն մեկ մրցաշրջանով երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ։ Նոր պայմանագրով նախատեսված է, որ «Ֆլամենգոն» մինչեւ հունվարի 9-ը պետք է մարեր նախորդ պայմանագրով ֆուտբոլիստին պարտք մնացած գումարը, սակայն մինչեւ այժմ չի կատարել պարտավորությունը։
Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Ֆլամենգոն» հունվարի 25-ին մրցելու է Բոլիվիայի «Ռեալ Պոտոսի» ակումբի հետ։



























