Դարթմութի քոլեջի գիտնականների գլխավորած նոր հետազոտությունը վկայում է, որ խոզերն ընտելացված վայրի խոզեր են, մի գործընթաց, որն առաջին անգամ սկսվել է հարավային Չինաստանում մոտ 8000 տարի առաջ։
Դա առաջին հետազոտությունն է, որով պարզել է՝ խոզերը սպառել են մարդու պատրաստած սնունդն ու և սննդի մնացորդները։
Արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) հանդեսում։
Որոշ կենդանիների, դրանց թվում՝ խոզերի ընտելացումը հաճախ կապվում է նեոլիթյան ժամանակաշրջանի հետ, երբ մարդիկ մոտ 10 հազար տարի առաջ սկսեցին անցում կատարել կեր հավաքելուց դեպի գյուղատնտեսություն։ Վայրի խոզերը խոշոր, ագրեսիվ կենդանիներ են, որոնք ապրում են ինքնուրույն, հաճախ անտառներում՝ սնունդ փնտրելով թփուտներում։
«Մինչդեռ վայրի խոզերի մեծ մասը բնականաբար ագրեսիվ է, որոշներն ավելի բարյացակամ են և մարդկանցից ավելի քիչ են վախենում և կարող են ապրել մարդկանց կողքին», -պատմել է հետազոտության առաջատար հեղինակ, Դարթմութի համալսարանի մարդաբանության դոցենտ Ցզյացզինգ Վանը։
Ըստ նրա՝ մարդկանց հետ ապրելը հեշտացնում էր սնունդ հայթայթելու նրանց գործը։ Ժամանակի ընթացքում նրանց մարմինները փոքրացել են, իսկ ուղեղը՝ մոտ մեկ երրորդով։
Հետազոտությունն անցկացնելու համար գիտնականները գրանցել են, թե ինչ են խոզերը կերել իրենց ամբողջ կյանքի ընթացքում՝ օգտագործելով առանձնյակների 32 ատամները։
Խոզի ատամների միկրոֆոսիլային վերլուծության միջոցով՝ նրանք ուսումնասիրել են ատամնաքարերը առնվազն 8000 տարի առաջ բնակված երկու ամենավաղ մարդկային բնակավայրերից՝ Հարավային Չինաստանի Յանցզի գետի ստորին հատվածում գտնվող Ցզինտուշան և Կուահուկյաո վայրերից:
Վերլուծության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 240 օսլայի հատիկ։ Պարզվել է՝ խոզերը կերել են եփած սնունդ՝ բրինձ և բատատի, ինչպես նաև անհայտ տեսակի պալար, կաղին և վայրի խոտեր։
Մարդու մակաբույծի ձվերը, մասնավորապես՝ մակաբույծի ձվերը՝ Trichuris անունով հայտնի մտրակավոր որդերը, որոնք կարող են հասունանալ մարդու մարսողական համակարգում, հայտնաբերվել են նաև խոզի ատամնաքարում: Այս դեղնա-շագանակագույն մակաբույծի ձվերը հայտնաբերվել են խոզի ատամների 16 նմուշներում։ Ըստ հետազոտության՝ խոզերն, անկասկած, կերել են մարդկային կղանք, խմելու ջուր կամ նման կղանքով աղտոտված սնունդ։





























