Անտարկտիդայում կայսերական պինգվինների պոպուլյացիան կարող է նվազել ամենահոռետեսական կանխատեսումներից ավելի արագ, հայտարարել են գիտնականները՝ վերլուծելով մայրցամաքի կարևորագույն հատվածի արբանյակային պատկերները։

2009-2024 թվականների միջև ընկած ժամանակահատվածում արված լուսանկարները ցույց են տալիս թվաքանակի 22%-ով նվազում Անտարկտիկական թերակղզում, Ուեդդելի և Բելինգսհաուզենի ծովերում, հայտնել են Բրիտանական Անտարկտիկական հետազոտության և Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Nature հանդեսում:

Անտարկտիդայի այս հատվածում բնակվող 16 կայսերական պինգվինների գաղութները կազմում են աշխարհի պինգվինների պոպուլյացիայի մեկ երրորդը։

ՈԵնթադրյալ անկումը համադրելի է ավելի վաղ արված գնահատականի հետ, որը վերաբերում էր 2009-2018 թվականների ընթացքում Անտարկտիդայի ամբողջ տարածքում 9,5%-անոց անկմանը: Այժմ հետազոտողները պետք է պարզեն, թե արդյոք Անտարկտիդայի այս տարածաշրջանում իրենց գնահատականը ճիշտ է մայրցամաքի մնացած մասի համար:

«Այս տեսակի աշխատանքում որոշակի անորոշություն կա, և այն, ինչ մենք տեսանք այս նոր հաշվարկում, պարտադիր չէ, որ ներկայացնի մայրցամաքի մնացած մասը, - հայտարարության մեջ նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Պիտեր Ֆրետվելը։ -Բայց եթե դա այդպես է, ուրեմն մտահոգիչ է, քանի որ այս անկումն ավելի վատ է, քան այս դարում կայսերական պինգվինների համար մեր ունեցած ամենահոռետեսական կանխատեսումները»։