ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 11-ին Ստիպակ տանը հանդիպել է հայտնի դերասաններ է Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոուլիի հետ:
Սպիտակ տունը չի հաղորդում հանդիպման մանրամասները, բայց լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահը Ջոուլիի հետ քննարկել է նրա հումանիտար գործունեությունը: Դերասանուհին հայտնի է իր ուղեւորություններով դեպի աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջաններ: Բացի այդ, նա հանդես է գալիս որպես ամբողջ աշխարհում կանանց եւ երեխաների իրավունքների համար մարտնչող անձ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վաշինգթոն ժամանելու գլխավոր նպատակը Հոլոքոստի թանգարանում ցուցադրվող «Արյան եւ մեղրի տարածքում» ֆիլմի պրիմիերան է եղել, որը պատմում է Բոսնիական պատերազմի մասին: Դա Ջոուլիի ռեժիսորական դեբյուտն է:



























