Թերթը գրում է, որ Երեւանի փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը մեկնել է արձակուրդ եւ չի վերադառնա այդ պաշտոնին: «Ըստ որոշ ՀՀԿ-ականների` փոխքաղաքապետի այդ պաշտոնը, հնարավոր է, ընդհանրապես վերացվի: Մի մասն էլ, սակայն, պնդում են հակառակը:
«Վահագն Առաքելյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակել Էր Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նախկինում նա Հայ-Ռուսգազարդի ֆինանսական գծով փոխտնօրենն էր: Ավելին, Կարեն Կարապետյանն Առաքելյանին քաղաքապետարան բերելու համար բացել էր փոխքաղաքապետի չորրորդ հաստիքը (նախկինում փոխքաղաքապետերը երեքն էին):
Այս պահին շարունակում է թափուր մնալ նաև Երեւանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը: Երեկ, երբ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե երբ է Երեւանի առաջին փոխքաղաքապետ ընտրվելու, պատասխանեցին, որ դա ավագանու լուծելիք հարցն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























