Իրանի Գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։
«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սայարին նախկինում ծառայել է որպես Իրանի բանակի փոխհրամանատար։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Բաղերիի մահվան մասին՝ Իսրայելի հարվածների հետևանքով։ ԻՀՊԿ-ն հաստատել է իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։




























