Հայտնի ամերիկյան դերասան Մորգան Ֆրիմանը արժանացել է «Կինոյի սրբապատկեր» կոչմանը: Նա հաղթել է տարվա ամենահեղինակավոր մրցանակաբաշխության` «Ազգային ընտրության» (People`s Choice Awards) համապատասխան անվանակարգում:

Ֆրիմենը պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ իմանալով այն մասին, թե ինչ անվանակարգում է առաջադրված, փորձել է պարզել, թե ինչ է «սրբապատկերը»: «Պարզվել է, որ դա նշան է համակարգչի աշխատանքային պանելի վրա»,-կատակել է 74-ամյա դերասանը:

Այդ տիտղոսին էին հավակնում նաեւ Հերիսոն Ֆորդը, Ջորջ Քլունին, Ռոբերտ դե Նիրոն եւ Թոմ Հենքսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոլիվուդյան դերասաններ Էմմա Ստունը եւ Ջոնի Դեփը դարձել են 2012-ի լավագույն աստղերը: Տարվա կատակերգուներ են ճանաչվել Լյո Միշելը եւ Նիլա Պատրիկա Հարիսը:

Երգիչներ թվում առավելագույն քանակության մրցանակների է արժանացել Քեթ Փերին, նա հաղթել է հինգ անվանակարգում, գրում է Lenta.ru-ն:

«Ազգային ընտրությունը» միակ մրցանակաբաշխությունն է ԱՄՆ-ում, որտեղ դափնեկիրները որոշվում են համազգային քվեարկության միջոցով: