Արագագածոտնի մարզում, հունվարի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում `Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 ՕՏ 552 համարանիշի ավտոնեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել (վարորդ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Գարիկ Գեւորգյան),:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր` 56-ամյա Էվելինա Գեւորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւան քաղաքի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: