Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱ) ճանաչման մասին:

ՖԻԱ-ն ընդունել է օլիմպիական խարտիան: Ճանաչումն առայժմ միջանկյալ է եւ կգործի երկու տարի: Մշտական ճանաչում ստանալու համար ՖԻԱ-ն պետք է ստեղծի աթլետիկական կոմիտե, հաղորդում է Sports.ru-ն:

«Ես ուրախ եմ, որ ՖԻԱ-ն այժմ օլիմպիական ընտանիքի անդամ է: Դա մեր մարզական իրավասությունների ուժի հաստատումն է, մեր արժեքների, կատարելության եւ ընկերության արժեքներն են, որոնք մենք կիսում ենք օլիմպիական շարժման հետ»,- ՖԻԱ նախագահ Ժան Թոդտի խոսքը մեջբերում է  Reuters-ը: