Ադրբեջանի կառավարությունը որոշել է դպրոցականներից լրտեսներ պատրաստի: Այս մասին նորությունը հասցրել է տարածվել նաեւ հեղինակավոր The Washington Times-ի լրահոսում:
«Ադրբեջանը զինվորական հետախուզության անվճար դասընթացներ է կազմակերպել 15 տարեկան դեռահասների համար»,-զարմանքով գրում է թերթը, նշելով, որ դասընթացները բաց են, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարեւան Հայաստանի հետ գտնվում է պատերազմական վիճակում:
Թերթը նաեւ մեջբերում է Ադրբեջանի բանակի գեներալ Նովրուզալի Օրուձեւի խոսքը, որը հաստատում է, որ «ուսուցման ծրագիրն սկսվել է ի պատասխան երիտասարդների կողմից նման պահանջարկի»:



























