«Պղնձե շաբաթի» երկրորդ օրը կարճ անդրադարձ է գործադուլի թեմային: 2011թ-ին  նման երեւույթ տեղի ունեցավ աշխարհի խոշորագույն` Նոր Գվինեա կղզում գտնվող ինդոնեզական «Գրասբերգ» պղինձ-ոսկու հանքավայրում:  2010թ-ին հանքավայրից պղնձի արդյունահանումը կազմել է 544,3 հազ. մետրական տոննա կամ աշխարհում արդյունահանման 3,4%-ը:  Հանաքավայրը շահագործում է միջազգային Freeport MrMoran ընկերությունը: Գործադուլը տեւեց երեք ամիս եւ ավարտվեց  դեկտեմբերի կեսերին:

Ինչպես նշում է MF Global-ի վերլուծաբանը, «Գրասբերգի» արտադրությունն  առանց այդ էլ ճկուն չէր:  «Գրասբերգում»  հեշտ չէ արտադրել ավելին, քան հիմա, նույնիսկ արդյունահանման անխափանության պարագայում»,-բացատրեց նա:  Շուկայի  հիմնական ուշադրույունն այսօր  գրավում է ոչ թե առաջարկը,  այլ հակառակը` պահանջարկը, նշում է Մեյրը: Իսկ աշխարհում պղնձի խոշորագույն սպառողի` Չինաստանի մասին մենք արդեն խոսել ենք...